Մատչելիության հղումներ

Ֆիննախի վերահսկողության տեսչությունը պետբյուջեում վերականգնել է շուրջ 9 միլիարդ դրամ


Անցած տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունն իրականացրել եւ ամփոփել է 112 ստուգում։

Համաձայն նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2011 թվականի տարեկան արդյունքների հաշվետվության, 2008 - 2011 թվականներին արձանագրված գումարներից վերականգնվել է 9 միլիարդ 70 միլիոն 9 հազար 400 դրամ (շուրջ 23 միլիոն դոլար) եւ վերաձեւակերպվել 2 միլիարդ 316 միլիոն 760 հազար 700 դրամ։

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ նախարարներին, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին պարտավորեցրեց ի գիտություն ընդունել ֆինանսների նախարարության հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու եւ հետագայում բացառելու միջոցներ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորեց այն հանգամանքը, որ 2011 թվականին տեսչության աշխատողների հիմնական ջանքերն ուղղված են եղել սոցիալական ոլորտին, մասնավորապես` կենսաթոշակի վճարման համակարգում տեղ գտած թերությունների վերացմանը, ցուցակների ճշգրտմանը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG