Մատչելիության հղումներ

Հարուցված 4 գործերից 2-ը վարում է ՀՔԾ-ն


Խորհրդարանական ընտրարշավի ընթացքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, արձանագրվել է 62 հաղորդում, որոնցից 23-ը չեն հիմնավորվել` «հանցակազմի կամ հանցադեպի բացակայության» պատճառով: Մյուս բոլոր դեպքերում ուսումնասիրությունները շարունակվում են, կատարվում է քննություն:

Բուն քվեարկության ընթացքում արձանագրվել է 78 դեպք, որոնց մասին հաղորդումները ստացվել են ինչպես ընտրական գործընթացի մասնակիցներից, այնպես էլ լրատվամիջոցներից: Դրանց հիման վրա հարուցված 4 քրեական գործերից 2-ը գտնվում են Հատուկ քննչական ծառայության վարույթում:

Երեկ առավոտյան 8-ից մինչեւ այս պահը ոստիկանությունում արձանագրվել է ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ 23 հաղորդում: Դրանց հիման վրա նախապատրաստվում են նյութեր:


Էլինա Չիլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG