Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիի կուսակցությունը գրանցվեց


Վրաստանի արդարադատության նախարարությունը այսօր պաշտոնապես գրանցել է մեծահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։ Այս մասին հայտնել է Իվանիշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան:

Վրաց միլիարդատերը կուսակցությունը հիմնել է ապրիլի 21-ին, կուսակցության ղեկավար է ընտրվել իրավաբան Մանանա Կոբախիձեն, ով ղեկավարելու է կուսակցությունը, քանի դեռ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող Իվանիշվիլին չի վերականգնել իր վրացական քաղաքացիությունը:

Վրաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտ գործարար Բիձինա Իվանիշվիլին մուտք գործեց անցյալ տարվա հոկտեմբերին եւ հայտարարեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG