Մատչելիության հղումներ

Սեպտեմբեր 11-ի կասկածյալները՝ դատարանի առջեւ


2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ կասկածվող 5 հոգու այսօր մեղադրանք է առաջադրվել, դատավարությունը ընթանում է Կուբայի Գուանտանամո ռազմաբազայում` ռազմական դատարանում:

Մեղադրյալի աթոռին են Խալիդ Շեյխ Մոհամեդը, ով ահաբեկչությունը կազմակերպելու գլխավոր կասկածյալն է, եւ նրա 4 ենթադրյալ հանցակիցները:

Վերջիններս հրաժարվել են լսել մեղադրական եզրակացության թարգմանությունը եւ պարբերաբար ընդհատել են դատավարությունը աղոթքներով: Փաստաբանները հայտարարել են, թե իրենց պաշտպանյալները կտտանքների են ենթարկվել ազատազրկման վայրում։

Եթե ամբաստանյալները մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնում:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով զոհվել է շուրջ 3 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG