Մատչելիության հղումներ

Սերբիայում մեկնարկել են նախագահի ու խորհրդարանի ընտրությունները


Սերբիայում այսօր նախագահական, խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում:

Նախագահական ընտրություններում թեկնածություն է առաջադրել 12 հոգի, հիմնական մրցակիցներ են համարվում, սակայն, գործող նախագահ Բորիս Թադիչը եւ աջ պահպանողական «Պրոգրեսիվ» կուսակցության ղեկավար Թոմիսլավ Նիկոլիչը:

Վերլուծաբանները հնարավոր չեն համարում որեւէ մեկի հաղթանակը առաջին փուլում, ուստի սպասվում է, որ երկու շաբաթ անց կկայանա 2-րդ փուլը:

Ակնկալվում է, որ նախնական արդյունքները կհայտարարվեն ընտրատեղամասերի փակումից ժամեր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG