Մատչելիության հղումներ

Վրաստանի արեւմուտքում ահաբեկչություն է կանխվել


Վրաստանի իրավապահները երկրի արեւմուտքում ահաբեկչության փորձ են կանխել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

Ըստ ինտերնետային պարբերականի` ծրագրված էր պայթեցնել Սամեգրելո-Զեմո տարածաշրջանի դատախազության շենքը Զուգդիդիում։ Պահակները նկատել են, որ մի մարդ շենքի մոտ պայուսակ է թողել եւ փորձել անհետանալ։ Նրան ձերբակալել են, ինքնությունը, սակայն, չի հրապարակվում։

Դեպքի վայր կանչված ականազերծողները պայուսակում պայթուցիկ սարք են հայտնաբերել, որը վնասազերծվել է։

Դատախազության շենքի ամբողջ պարագծով ոստիկաններ են տեղակայվել։

Իրավապահ մարմինները առայժմ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել փաստի կապակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG