Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգու 10-ից ավելի ակտիվիստներ դիմել են բժշկի


Ոստիկանները Մաշտոցի այգուց յոթ հոգու բերման են ենթարկել
please wait

No media source currently available

0:00 0:02:32 0:00

Նախօրեին տեղի ունեցած միջադեպը՝ տեսանյութ։

Երեւանի Մաշտոցի պուրակում երեկ ոստիկանների եւ բնապահպանների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով այսօր 10-ից ավելի ակտիվիստներ դիմել են բժշկի։

Բնապահպանների պնդմամբ, իրենցից ոմանց կողոսկրերն են վնասվել, մյուսների մոտ կապտուկներ կան ոտքերին եւ թեւերին։

Բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանը, ով երեկ «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, այսօր կրկին Մաշտոցի պուրակում էր։

«Ոստիկանները, առանց զգուշացնելու մեզ, հարձակվեցին, ուժ կիրառեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ակտիվիստը, - «Ինձ հարվածել էին կարմիր բերետավորները։ Բժիշկը ասաց՝ սալջարդ է եղել, ներքին օրգան կամ ոսկոր չի վնասվել»։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներն ասում են, որ հրմշտոցի մեջ չեն նկատել, թե կոնկրետ որ ոստիկաններն են ։

Հիշեցնենք՝ երեկ այգում լարված իրավիճակ էր։ Ապամոնտաժող բրիգադի անդամները փորձում էին անցնել կրպակների շուրջը տեղադրված մետաղական արգելափակոցներից այն կողմ։ Այդ ընթացքում բնապահպան ակտիվիստներն այգու մեկ այլ հատվածում երկու վրան տեղադրեցին։ Սակայն շուտով ոստիկանությունը ուժի կիրառմամբ հեռացրեց վրանները, ապա հրմշտոց եղավ կարմիր բերետավորների եւ ակտիվիստների մի խմբի միջեւ, որի արդյունքում իրավապահները մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին տարան 6 բնապահպան ակտիվիստների եւ ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի։

Բերման ենթարկվածները, ոստիկանության բաժանմունքում 3 ժամ անցկացնելուց հետո, ազատ արձակվեցին։

Ակտիվիստները պնդում են, որ ոստիկանները, իրենցից մի քանիսին բերման ենթարկելով, փորձում են արդարացնել ուժի կիրառումը վրան տեղադրողների նկատմամբ։

Այսօր այգում ներկա ոստիկաններից մեկը հայտարարեց, որ ինտերնետում տարածված լուսանկարը, որում երեւում են բռնության ենթարկվող ակտիվիստն ու նրան բռնած ոստիկանության աշխատակիցը, թյուր պատկերացում է տալիս եղածի մասին։

Այսօր այգում նույնպես ներկա էին մի քանի տասնյակ ակտիվիստ ու ոստիկաններ։

Բնապահպաններն ասում են՝ այգում թեժ շաբաթ է սպասվում։

please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG