Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի Մարի քաղաքը` ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաք


Թուրքմենստանի հարավում գտնվող Մարի քաղաքին այսօր պաշտոնապես շնորհվել է ԱՊՀ-ի 2012 թվականի մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ։

Հանդիսավոր արարողության ժամանակ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը շնորհավորել է Մարիի բնակիչներին եւ քաղաքի իշխանություններին հանձնել համապատասխան հավաստագիրը։

Միջոցառմանը մասնակցել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի գլխավորած պատվիրակությունը։

Մարին եւ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ԱՊՀ-ի առաջին մշակութային մայրաքաղաքներ են ընտրվել անցած տարվա դեկտեմբերին։

Մարի քաղաքը եւ նրա շրջանը առանցքային դեր են խաղացել պատմական Մետաքսի ճանապարհին։ Տարածաշրջանը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG