Մատչելիության հղումներ

Դնեպրոպետրովսկում ուժեղացվել է անվտանգությունը


Ուկրաինական Դնեպրոպետրովսկ քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցները քաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած չորս պայթյուններից հետո, որոնց հետեւանքով 30 մարդ է վիրավորվել, այդ թվում` 10 երեխա:

Ուրբաթ օրը Դնեպրոպետրովսկում պայթյուններ որոտացին տրամվայի կանգառի, կինոթատրոնի եւ զբոսայգու մոտ: 29 տուժածներից 22-ը դեռ շարունակում են մնալ հիվանդանոցում, նրանցից չորսը ծանր վիճակում են:

Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար, գործը հետաքննող իրավապահների համար պարզ չէ նաեւ հանցագործության մոտիվացիան:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով այսօր մեկնել է Դնեպրոպետրովսկ, այս պայթյունները որակել է որպես ողջ երկրին նետված «մարտահրավեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG