Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում Սիրիայի վարչակազմից պահանջում են կատարել պարտավորությունները


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Սիրիայի իշխանություններից պահանջել է կատարել պարտավորություններն ու երկրի քաղաքներից դուրս բերել զորքերն ու ծանր զինտեխնիկան:

Հինգշաբթի օրը Սիրիայի իշխանություններին քննադատել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սյուզան Ռայսը` հայտարարելով, թե Բաշար Ասադի կառավարությունը չի իրականացնում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած ծրագրի դրույթները, շարունակում է ծանր զինտեխնիկայի կիրառումը, ինչն էլ ամեն օր բազմաթիվ զոհերի պատճառ է դառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG