Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին հակադարձում է Մեդվեդեւի հայտարարություններին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, պատասխանելով Ռուսաստանի Դմիտրի Մեդվեդեւի հայտարարություններին, ասել է, որ «պատրաստ է անհապաղ հրաժարական տալ, եթե Ռուսաստանը Վրաստանի մաս ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունները»:

Մեդվեդեւը ռուսական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Սահակաշվիլիի հասցեին վիրավորական արտահայտություն էր հնչեցրել, նրան «դատարկ տեղ» անվանել, միեւնույն ժամանակ հույս հայտնելով, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո երկու երկրները կկարողանան վերականգնել հարաբերությունները:

Սահակաշվիլին համոզված է, որ Ռուսաստանը Վրաստանում ցանկանում է իշխանության բերել այն քաղաքական գործիչներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կօրինականացնեն վրացական երկու տարածքների «օկուպացիան»:

Սահակաշվիլիի կարծիքով` Ռուսաստանի իշխանությանը վրդովեցնում է այն հանգամանքը, որ 2008-ի դեպքերից հետո Վրաստանին հաջողվեց «հառնել իբրեւ փյունիկ» եւ դառնալ հաջողված բարեփոխումների օրինակ այդ թվում Ռուսաստանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG