Մատչելիության հղումներ

Լեֆոր. «Չի կարելի թույլ տալ նոր բռնկում տարածաշրջանում»


Եվրամիությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ արդարացի կարգավորմամբ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք արդեն բացահայտ հայտարարել ենք այդ հարցում մեր դիրքորոշման մասին։ Եվրամիությունը լրջորեն անհանգստացած է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Համարում ենք, որ առկա ստատուս քվոն պետք է փոխվի, հիմնախնդիրը պետք է իր շուտափույթ արդարացի լուծումը գտնի։ Չի կարելի թույլ տալ նոր բռնկում տարածաշրջանում», - վկայակոչելով Ադրբեջանի Միլի մեջլիսի մամուլի ծառայության հաղորդագրությունը` Լեֆորի խոսքերն է փոխանցում 1news.az ինտերնետային պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG