Մատչելիության հղումներ

Նախագահը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր: Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:

Թանգարան-ինստիտուտում նախագահին ներկայացրել են թանգարանի՝ ցուցադրական ավելի մեծ հնարավորություններով նոր մասնաշենքի նախագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG