Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը փողոց է դուրս եկել Ալիեւի հրաժարականի պահանջով


Ադրբեջանի ընդդիմության մի քանի հազար ներկայացուցիչներ երեկ Բաքվում ցույց են կազմակերպել։

Ընդդիմադիրները փողոց են դուրս եկել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հրաժարականի եւ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

Այս տարվա ընթացքում դա Բաքվում անցկացված երկրորդ թույլատրված հանրահավաքն էր։ Անցած տարի նմանօրինակ բողոքի ակցիաները ճնշվել են կառավարության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG