Մատչելիության հղումներ

Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի երկրների եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները


Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղադրման վիճահարույց ծրագիրը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հաշվի է առնում Ռուսաստանի մտահոգությունները։

Ռասմուսենի խոսքերով` հակահրթիռային համակարգը կոչված է պաշտպանել Եվրոպան այսպես կոչված «վտարյալ» երկրների հարձակումներից եւ որեւէ կերպ չի սպառնում Ռուսաստանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG