Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող խմբավորում են վնասազերծել


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը այսօր հայտարարել է «Ալ-Քաիդա»-ի հետ կապ ունեցող զինված խմբավորում վնասազերծելու մասին։

Նախարարությունից «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել են, որ անցկացված հատուկ գործողության արդյունքում վնասազերծված հանցախումբը Ադրբեջանում հասարակական-քաղաքական կայունության խաթարման նպատակով դիվերսիոն գործողություններ եւ ահաբեկչություններ էր ծրագրում։

Ադրբեջանի հատուկ ծառայությունները պարզել են, որ զինված խմբավորումը անցած տարվա ամռանը ստեղծել է երկրի քաղաքացի Վուգար Փադարովը` դրա անդամներին ապահովելով հրազենով եւ ռազմամթերքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG