Մատչելիության հղումներ

Թբիլիսիում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակը


Չորեքշաբթի օրը Վրաստանում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (սակրեբուլո) ներկայացուցիչների եւ համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի №9 հասցեում, որտեղ իր ամբողջ կյանքը` 1825 - 1912 թվականներին, ապրել է հայ մեծանուն դրամատուրգը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հուշատախտակի բացման առթիվ ելույթ է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է. - «Գաբրիել Սունդուկյանն իր ամբողջ ստեղծագործական եւ հասարակական գործունեությամբ ծառայել է հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությանը: Ուստի բնականոն է, որ հայ մեծ դրամատուրգին նվիրված հուշատախտակն այսօրվանից տեղ է գտնելու նրա սիրած քաղաքում` Թբիլիսիում։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր մեծանուն գործչին, սակայն մեզ համար հատկապես հաճելի է, որ նրան հիշում են նաեւ Վրաստանում»:

Արարողությանը ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի գրողների միության նախագահ Մակղվալա Գոնաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG