Մատչելիության հղումներ

Խորհրդարանի այսօրվա նիստը եւս չկայացավ


Հայաստանի Ազգային ժողովի այսօրվա նիստը եւս չի կայացել` քվորում չլինելու պատճառով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվել է եւս երեք ժամ: Ժամը 15-ին նույնպես քվորում չի ապահովվել, եւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նիստը հայտարարել է չկայացած:

Քվորումի բացակայության պատճառով չէին կայացել նաեւ խորհրդարանի նախորդ երկու օրերի նիստերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG