Մատչելիության հղումներ

9 միլիոն դոլար` նախկին ԽՍՀՄ-ի երկրներում թունաքիմիկատների վերահսկմանը


Եվրամիությունը եւ ՄԱԿ-ի Պարենի գործակալությունը ավելի քան 9 միլիոն դոլար են տրամադրել նախկին Խորհրդային Միության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, թունաքիմիկատների պաշարները վերահսկելու համար՝ զգուշացնելով, որ դրանք արդեն լուրջ սպառնալիք են դառնում այդ երկրների համար։

«Մոտավոր հաշվարկներով, այդ տարածաշրջանում կա շուրջ 200 հազար տոննա թունաքիմիկատ, ինչը ողջ աշխարհում առկա պաշարների մոտավորապես կեսն է կազմում», - ըստ «Ֆրանսպրես» լրատվական գործակալության, այսօր Հռոմում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ընդգծելով. - «Տասնյակ հազարավոր տոննաներ կազմող այդ պաշարները սպառնալիք են ոչ միայն այդ տարածքներում ապրող մարդկանց առողջության, այլեւ` շրջակա միջավայրի համար»։

Առկա վտանգները կառավարելու նպատակով` ՄԱԿ-ն ու Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում ֆինանսական աջակցություն կտրամադրեն 12 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրներին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG