Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Իրանից զենք եւ թմրադեղեր ներկրող հանցախումբ է ձերբակալվել


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել են զենքի, զինամթերքի ապօրինի փոխադրումներով եւ թմրամիջոցների առեւտրով զբաղվող հանցախմբի անդամներ։

1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԱՆ-ի հասարակական կապերի կենտրոնի տեղեկատվությունը, թվարկում է ձերբակալվածներից վեցի անունները, որոնցից երկուսը` Իրանի, չորսը` Ադրբեջանի քաղաքացիներ են։

Ըստ ադրբեջանական հատուկ ծառայությունների` հանցախումբը մաքսանենգ ճանապարհով Իրանից Ադրբեջան է ներկրել զենքի, ռազմամթերքի եւ թմրամիջոցների խոշոր խմբաքանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG