Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում` Ֆիզուլիի ուղղությամբ, այսօր վիրավորվել է Ադրբեջանի բանակի 18-ամյա շարքային Այհան Մուստաֆաեւը։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ներկայացուցչի պնդմամբ` զինվորը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով, եւ պատասխան կրակից հայ զինծառայող է վիրավորվել։

Հայկական կողմը, սակայն, նման միջադեպի մասին չի հաղորդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG