Մատչելիության հղումներ

Հզոր երկրաշարժ Ինդոնեզիայում. կա ցունամիի վտանգ


Այսօր հզոր` 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի հյուսիսային տարածաշրջաններին հարող հատվածում:

Ըստ BBC-ի, ցնցման ազդեցությունը զգացվել է Հնդկական օվկիանոսի ափամերձ տարածքների ողջ երկայնքով: էպիկենտրոնը գտնվում է ծովի տակ:

Տեղի երկրաֆիզիկական գործակալությունը չի բացառել ցունամիի վտանգը:

Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

2004 թվականին այս խիստ սեյսմաակտիվ շրջանում տեղի ունեցած երկրաշարժի առաջացրած ցունամին խլեց մոտ 170 հազար մարդու կյանք:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG