Մատչելիության հղումներ

Սիրիայի շուրջ դիվանագիտական աշխուժությունը շարունակվում է


Սիրիայի շուրջ շարունակվում է դիվանագիտական աշխուժությունը։

Երեկ լրացավ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկած ծրագրի այն ժամկետը, մինչեւ որը Սիրիայի իշխանությունը պետք է քաղաքներից հաներ ծանր տեխնիկան ու զինուժը։ Դրանից հետո 48 ժամվա ընթացքում երկու կողմերը պետք է լիակատար հրադադար հաստատեին։

Պաշտոնական Դամասկոսը, սակայն, հայտարարել է, թե հետ չի քաշի իր զորքերը սիրիական բնակավայրերից, մինչեւ Անանը իրենց գրավոր երաշխիքներ չներկայացնի այն մասին, որ սիրիական ընդդիմությունը պարտավորվում է զենքը վայր դնել, իսկ Թուրքիան, Սաուդիան Արաբիան եւ Քաթարը խոստանում են զենք չմատակարարել Սիրիայում գործող զինված խմբերին։

Քոֆի Անանի միջազգային պատվիրակությունը Թեհրանում պատրաստվում է հանդիպել Սիրիայի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Իրանը այն սակավաթիվ պետություններից է, որը այս պահին Սիրիային դաշնակից է համարվում։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատրաստվում է հարցի շուրջ բանակցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG