Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չի ճանաչում Հարավային Օսիայի ընտրությունները


Ադրբեջանի արտգործնախարարությունը չի ճանաչում նախագահական ընտրությունները Հարավային Օսիայում։ Այդ մասին այսօր «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաեւը։

«Ադրբեջանը, վերստին հայտարարելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությանը վճռական աջակցության մասին, նշում է, որ չի ճանաչում Վրաստանի Ցխինվալի տարածաշրջանում` Հարավային Օսիայում ապրիլի 8-ին անցկացված այսպես կոչված նախագահական ընտրությունները», - ասել է Աբդուլաեւը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը համոզված է բանակցային գործընթացի կառուցողական շարունակման անհրաժեշտության մեջ` հակամարտության հնարավոր լուծում գտնելու համար։

Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների` կիրակի օրը անցկացված երկրորդ փուլում հաղթել է Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Լեոնիդ Տիբիլովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG