Մատչելիության հղումներ

Լեոնիդ Տիբիլովը` Հարավային Օսիայի նախագահ


Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նախագահի ընտրությունների` կիրակի օրը անցկացված երկրորդ փուլի նախնական արդյունքներով, առավել թվով ձայներ է ստացել Պետական անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը. նա, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ձայների 54 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արդեն շնորհավորել է Տիբիլովին:

Անցած տարվա նոյեմբերին Հարավային Օսիայում անցկացված նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել էր ընդդիմադիր թեկնածու Ալլա Ջիոեւան, դատարանի կողմից անվավեր էին ճանաչվել։ 2012 թվականի մարտի 25-ին անցկացված նոր ընտրություններում Տիբիլովը եւ մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոեւը անցել էին երկրորդ փուլ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG