Մատչելիության հղումներ

«Եվրանեսթ»-ը բարձր է գնահատում հայ պատվիրակների աշխատանքը Բաքվում


«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը բարձր է գնահատում Բաքվում ապրիլի 2-4-ը անցկացված նստաշրջանին մասնակցող հայկական պատվիրակության անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը նստաշրջանի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Վիգենինը բարձր է գնահատել նաեւ հայկական խորհրդարանական պատվիրակության գործունեությունը եւ մասնակցությունը «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանին։

Պատասխանելով Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ - 2012» երգի մրցույթին մասնակցությունից Հայաստանի հրաժարվելու վերաբերյալ հարցին` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահը ասել է. - «Մենք դեմ ենք նման բոյկոտներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG