Մատչելիության հղումներ

Զարգացումներ Գյումրիի միջադեպի կապակցությամբ


Գյումրիի կենտրոնական հրապարակը
Գյումրիի կենտրոնական հրապարակը

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի խորհրդականի` տեղի ունեցածի շուրջ աղմուկը «պատվիրված է»։

Անցած ուրբաթ օրը Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով հարուցվել է քրեական գործ` խուլիգանության հատկանիշներով։

Ըստ ոստիկանության` «Շեկո» մականունով Արտյոմ Կարապետյանը եւ եւս երկու հոգի Գյումրիի սպորտդպրոցներից մեկի տնօրեն` «Տանկ» մականունով Հովհաննես Մկրտչյանին ծեծի են ենթարկել։

Ե՛վ գործով տուժող Հովհաննես Մկրտչյանը, ե՛ւ Արտյոմ Կարապետյանը եւ եւս երկու հոգի փախուստի մեջ են։

Ըստ շրջանառվող լուրերի` Մկրտչյանը թիվ 34 ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համար է աշխատել, Կարապետյանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ)։

Դեպքից մեկ օր անց` մարտի 31-ի երեկոյան, այդ ընտրատարածքում առաջադրված պատգամավորության ԲՀԿ-ական թեկնածու, գործող Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը ոստիկանությունը փորձել է խուզարկություն կատարել, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը։

Նրա վկայությամբ` խուզարկության եկած ոստիկանները «շատ-շատ էին»։

Թե ինչ փաստաթղթերով ու ինչ հիմնավորմամբ էր ներկայացել ոստիկանությունը` Աբրահամյանը փոխանցեց. - «Դա դատարանի որոշում էր` խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ»։

Իսկ թե ինչու «ձեռնունայն» գնացին իրավապահները` պատգամավորի խորհրդականը ասաց. - «Որովհետեւ պարզեցին, որ այդ հասցեում գտնվող բնակարանը պատկանում է Ազգային ժողովի պատգամավորի` ունեցվածքը, սեփականությունը նույնպես անձեռնմխելի է»։

Ինչ վերաբերում է ծեծկռտուքի շուրջ բարձրացված աղմուկին` Աբրահամյանը հայտարարեց. - «Պատվիրված է, պատվիրված է, պատվիրված է։ Դա մեզ մեր գործից` կարեւոր գործից, առաջիկա ընտրություններից, քարոզարշավից շեղելու ... Էս աղմուկը սարքովի չէ ի՞նչ է. ինչ-որ վեճ դարձնել երկու առաջատար կուսակցությունների, թիմերի մեջ, ես ինչ իմանամ, հակամարտության կոնկրետ դրսեւորում, գնալ պատգամավորի տունը խուզարկելու` սա ի՞նչ է։ Էլ կռիվ չէ՞ր եղել, էլ վեճ չէ՞ր եղել»։

Աղասի Աբրահամյանը չբացառեց, որ սա փորձ էր ուժային մեթոդով վախի մթնոլորտ ստեղծել։ «Չեմ բացառում, բայց դե վախեցնողի դիմաց պիտի վախեցող մարդ կանգնած լինի, էլի, մեր պարագայում էդպես չի», - հայտարարեց պատգամավորի խորհրդականը։


Զարգացումներ Գյումրիի միջադեպի կապակցությամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG