Մատչելիության հղումներ

Սպիտակ ժապավենների համար` ձերբակալություն


Մոսկվայի ոստիկանները Կարմիր հրապարակում ձերբակալել են շուրջ երեք տասնյակ ընդդիմադիր ցուցարարների, ովքեր Կրեմլին են մոտեցել իրենց հագուստին փակցնելով վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ քաղաքական շարժման խորհրդանիշ դարձած սպիտակ ժապավեններ։
Ընդհանուր հաշվով ցույցին մասնակցել է մոտ երեք հարյուր ընդդիմադիր։ Նրանք շրջան են կազմել եւ վանկարկել են «Սա մեր քաղաքն է», «Ռուսաստանն ազատ կլինի» եւ «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսները։

Վարչապետ Վլադիմիր Պուտինը մայիսին է ստանձնելու նախագահի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG