Մատչելիության հղումներ

Օնգ Սան Սու Չին պատգամավոր է ընտրվել


Մյանմարի (նախկին Բիրմա) ընդդիմությունը հայտարարել է, թե Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ընդդիմության առաջնորդ Օնգ Սան Սու Չին իր տեղամասում հաղթել է խորհրդարանական ընտրություններում։

Այսօր Մյանմարի 664-տեղանոց խորհրդարանի 45 տեղերի ընտրություններ են։

Լրատվական գործակալությունները նշում են, որ այսօրվա ընտրությունները համեմատաբար ազատ են, սակայն դրանց արդյունքը որեւէ կերպ չի փոխի ուժերի հավասարությունը, քանի որ երկիրը շարունակելու է ղեկավարել պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG