Մատչելիության հղումներ

Բուլղարացի ֆուտբոլային աստղի մոտ արյան քաղցկեղ է հայտնաբերվել


«Աստոն Վիլլա» անգլիական ֆուտբոլային ակումբի եւ Բուլղարիայի ազգային հավաքականի ավագ, 32-ամյա կիսապաշտպան Ստիլիան Պետրովի մոտ բժիշկներն արյան քաղկեղ են հայտնաբերել։

Մարզիկի ջերմությունն անակնկալ բարձրացել է անցած շաբաթ օրն «Արսենալ»-ի հետ վերջին հանդիպումից հետո, ինչի կապակցությամբ արյան ստուգում է նշանակվել, որի արդյունքում էլ տրվել է ախտորոշումը։

«Ստենը (Ստիլիանը) պինդ տղա է, մենք հավատում ենք, որ նա կհաղթահարի հիվանդությունը, որը, բարեբախտաբար, շատ վաղ շրջանում է բացահայյտվել», - ասել է «Աստոն Վիլլա»-ի մարզիչ Ալեքս ՄըքԼեյշը։

«Ֆուտբոլն ինձ համար ավարտվեց, ես հիմա սկսում եմ նոր պայքար, այս մեկը` իմ կյանքի համար, եւ ես մինչեւ վերջ կպայքարեմ», - ասել է Ստիլիան Պետրովը «Տեմա Սպորտ» հանդեսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG