Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Եվրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների հետ:
Ընդդիմադիր շարժման գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, դեսպանների խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` «հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը»: «Մասնավորապես ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է», - ասված է հաղորդագրությունում։
Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաեւ խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքները, անդրադարձել համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:
Նույն օրը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը հանդիպել է Շվեդիայի արտգործնախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Կոնգրեսի նկատառումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ, անդրադարձել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես` հայ - թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին։