Մատչելիության հղումներ

Քլինթոն. «Ասադի անկեղծության մասին մենք դատում ենք ոչ թե խոսքով, այլ` գործով»


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արձագանքել է ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի բանագնաց Քոֆի Անանի առաջարկած խաղաղության ծրագրին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համաձայնությանը։

Քլինթոնը ընդգծել է, որ Ասադի անկեղծության եւ լրջության մասին իրենք դատում են ոչ թե խոսքով, այլ` գործով։

Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հաստատել էին Ասադից նամակ ստանալու փաստը, որում նա համաձայնել է կիրառել Անանի ծրագիրը։

Սիրիական ճգնաժամի կարգավորման` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի առաջարկը ենթադրում է երկուստեք հրադադարի հաստատում, մարդասիրական միջանցքների տրամադրում, իրավիճակի մոնիտորինգի հնարավորություն, իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG