Մատչելիության հղումներ

Ըստ Անանի խոսնակի` Սիրիան ընդունել է իրենց ծրագիրը


ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Սիրիան ընդունել է իրենց առաջարկած ծրագիրը` ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ծրագիրը ենթադրում է երկուստեք հրադադարի հաստատում, մարդասիրական միջանցքների տրամադրում, իրավիճակի մոնիտորինգի հնարավորություն:

Ինքը Անանը այսօր մեկնել է Պեկին` ստանալու Չինաստանի աջակցությունը իր ծրագրին։

Մինչ այդ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը Մոսկվայում էր բանակցություններ վարում։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան աջակցում է Անանի ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG