Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում երեկ Կանզասում գործնական քննարկումներ է ունեցել Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի, նահանգի Կոնգրեսի Սենատի նախագահ Սթիվեն Մորիսի եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ՛Նիլի հետ:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանին ներկայացվել են ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարաշտաբային քոլեջի ուսումնակրթական գործընթացը, ինչպես նաեւ հեռարշավային դաշտային բուժապահովման կարողությունները:
Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբեքի հետ հանդիպմամ ժամանակ արձանագրվել է «Նահանգային գործընկերության ծրագրով» Հայաստանի եւ Կանզասի միջեւ համագործակցության բարձր մակարդակը եւ դրա ընդլայնման ու խորացման ներուժը:
Նահանգապետը հանդիսավոր պայմաններում ստորագրել է Հայաստանի եւ Կանզասի միջեւ համագործակցության վերաբերյալ հռչակագիր, որում, մասնավորապես, նշված է. - «Կանզասը հպարտությամբ ազդարարում է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Կանզասի եւ Հայաստանի միջեւ անցած ինը տարիների ընթացքում ծավալված համագործակցության առաջընթացը: Կանզասն արժեւորում է ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի ուժերի հետ համատեղ Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողների ծառայության բարձր մակարդակը եւ նրանց կրած դժվարությունները: Կանզասը հանձնառու է ապահովել Հայաստանի Հանրապետության հետ տեւական յուրահատուկ հարաբերությունների շարունակականությունը եւ հետագա համագործակցության ընդլայնումը: Կանզասը եւ Հայաստանը գործընկերության շրջանակներում կանգնած են կողք կողքի` հանուն խաղաղության, բարեկեցության եւ ազատության»: