Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի նախկին խոսնակը անդամագրվել է ՕԵԿ-ին


Պաշտպանության նախարարի մամուլի նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանը, ով այսօր ներկա էր «Օրինաց երկիր» կուսակցության 15-ամյակի միջոցառմանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ օրերս անդամակցել է այդ կուսակցությանը:

Դավիթ Կարապետյանը նշեց, որ իր անունը տեղ է գտնելու ՕԵԿ համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում:

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ նա իր դիմումի կապակցությամբ ազատվել է ՊՆ խոսնակի պաշտոնից` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի խորհրդականի աշխատանքին անցնելու կապակցությամբ:


Հովհաննես Շողիկյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG