Մատչելիության հղումներ

Ձերբակալություն դիսկո ակումբում պայթյունի փաստով


Անցած գիշեր Երեւանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում նռնակի պայթեցման փաստով ձերբակալվել է ակումբի հաճախորդ 29-ամյա Վարդան Դեմիրճյանը։

Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ակումբի հաճախորդ Վարդան Դեմիրճյանը ժամը 01.30-ի սահմաններում իր մոտ եղած նռնակը նետել է ակումբի մուտքի ուղղությամբ, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյունը: Նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Արգավանդ գյուղի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վարդան Դեմիրճյանին, որի մոտից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Վարդան Դեմիրճյանը ձերբակալված է»։

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ապօրինի զենք եւ ռազմամթերք։

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG