Մատչելիության հղումներ

Նռնակի պայթյուն երեւանյան դիսկո ակումբում. կան տուժածներ


Անցած գիշեր նռնակ է պայթեցվել Երեւանի կենտրոնում` Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում, կան տուժածներ։

Ոստիկանության օպերատիվ ամփոփագրում ասված է. - «Մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող դիսկո ակումբում ուզում են ռումբ պայթեցնել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է գցել նշված ակումբի երկրորդ հարկի սրահը: Նույն օրը, ժամը 02.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շնչուղիների այրվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 անձինք, որոնց ինքնությունը պարզվում է»:

Հանգամանքները եւ պատճառված վնասի չափը պարզվում են: Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել «Էլեն-Ալեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում բռնկված հրդեհի մասին, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին:

Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով եւ միջանցքը՝ մոտ 200 քմ մակերեսով:

Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ` 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 32-ամյա Ալիռեզա Մինային եւ 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը: 25-ամյա Նատիսե Քոնզադին, 32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը, 31-ամյա Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին եւ 4-ամյա Ֆաթիմա Թայլիները եւ Հայաստանի քաղաքացի, 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են:

Տեղում պարամեդիկների կողմից առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածները տեղափոխվել են «Արմենիա» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG