Մատչելիության հղումներ

Մոսկվայում բերման ենթարկված շուրջ 100 ընդդիմադիրները ազատ են արձակվել


Երեկ Օստանկինոյի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված 100-ի չափ մասնակիցները` այդ թվում ե՛ւ Սերգեյ Ուդալցովը, ե՛ւ Բորիս Նեմցովը, ազատ են արձակվել, հայտնել է Մոսկվայի ներքին գործերի քաղաքային վարչությունը:

Օստանկինոյի մոտ երեկ հավաքված հարյուրավոր ընդդիմադիրներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում НТВ հեռուստակայանի նկարահանած «Բողոքի անատոմիա» ֆիլմի դեմ: Ֆիլմում ասված է, թե Ռուսաստանի ընդդիմության հակակառավարական բողոքի ակցիաների մասնակիցներին գումար են տալիս:

Չնայած «Ամոթ НТВ-ին» կոչերին ու դատապարտող հայտարարություններին` հեռուստակայանը երեկ երկրորդ անգամ է ցուցադրել ֆիլմը:

Ընդդիմադիրները բերման էին ենթարկվել ոչ արտոնված հավաք անցկացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG