Մատչելիության հղումներ

Ընդդիմության միասնական ցուցակը կգլխավորի Տիմոշենկոն


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգլխավորի ընդդիմության միասնական ցուցակը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

Տուրչինովն ասել է, որ մեծ հույսեր է կապում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հետ, որը կբացահայտի նախկին վարչապետի քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառները, ինչից հետո Տիմոշենկոն կկարողանա մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Յուլիա Տիմոշենկոն, հիշեցնենք, 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 2009 թվականին Ռուսաստանի հետ բնական գազի մատակարումների մասին պայմանագրերը ստորագրելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար, եւ ներկայումս պատիժը կրում է Խարկովի գաղութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG