Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները որոնում են Սիրիայում կորած թուրք լրագրողներին


Թուրքիայի արտգործնախարարությունը ջանքեր է գործադրում մեկ շաբաթ առաջ Սիրիայում կորած երկու թուրք լրագրողներին գտնելու համար:

Արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն օգնություն է խնդրել Սիրիայի եւ Իրանի իշխանություններից: Նա հավաստիացրել է, որ իշխանություններն ամեն բան կանեն, որպեսզի հնարավորինս շուտ հայրենիք վերադարձնեն լրագրողներին:

«Գերչեկ հայաթ» հանդեսի թղթակից Օզկեզեն եւ օպերատոր Ջոշկունը սիրիական իրադարձությունների մասին ֆիլմ էին նկարահանում: Վերջին անգամ նրանք հեռախոսային կապ են ունեցել խմբագրության հետ մարտի 10-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքից: Նույն օրը քաղաքը շրջապատվել էր կառավարության ուժերի կողմից:

Թուրքական մամուլը ենթադրում է, որ լրագրողները սիրիական հատուկ ծառայությունների ձեռքում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG