Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը եւ վարչապետը ցավակցել են բելգիացի գործընկերներին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Շվեյցարիայում դպրոցական ավտոբուսի վթարի կապակցությամբ երեկ ցավակցական նամակ է ուղարկել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նամակում, մասնավորապես, ասված է. - «Ձեր երկրի համար դժվարին այս պահին Հայաստանի Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եւ զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, ուսուցիչներին, Բելգիայի ողջ ժողովրդին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ վերադարձ դպրոց ու ընտանիք»:

Շվեյցարական Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոյին այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Խորապես ցավում եմ Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ դարձան 28 բելգիացիներ: Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին` մաղթելով ուժ եւ համբերություն այս դժվարին պահին», - Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ասված է, մասնավորապես, Տիգրան Սարգսյանի ուղերձում։

Ավելի վաղ Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդին ցավակցական ուղերձ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG