Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում ավտովթարի հետեւանքով 28 մարդ է զոհվել, 22-ը` երեխաներ


Շվեյցարիայում երեկ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով 28 մարդ է զոհվել, որոնցից 22-ը` երեխաներ։ Եվս 24 երեխաներ մարմնական վնասվածքներ են ստացել։

Պաշտոնյաների վկայությամբ` զոհվածների մեծամասնությունը բելգիացի դպրոցականներ են, որոնք արձակուրդներն անցկացրել էին Ալպյան լեռնադահուկային հանգստավայրերից մեկում եւ տուն էին վերադառնում։

Հաղորդվում է, որ 52 մարդու տեղափոխող ավտոբուսը բախվել է թունելի պատին։ Զոհվածների թվում է նաեւ վարորդը։

Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռիպոն տեղի ունեցածը անվանել է «ողբերգություն ամբողջ Բելգիայի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG