Մատչելիության հղումներ

Իջեւանի զորամասի հենակետում զինծառայող է սպանվել


Երեկ ժամը 17:20-ի սահմաններում Իջեւանի զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեւակ Ալբերտի Ասլիկյանի դին:

Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում երեկ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն, որի համար նախատեսված է 6-12 տարվա ազատազրկում։

Պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է, որ ըստ նախնական տվյալների` Սեւակ Ասլիկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հակառակորդի արձակած գնդակից:

«Ի՞նչ հիմքեր կան դեպքից անմիջապես հետո պաշտոնապես առաջ քաշել այս վարկածը, թե մահացու գնդակն արձակել է հակառակորդը, եւ արդյոք որեւէ այլ վարկած չի՞ քննում նախաքննական մարմինը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցերին պատասխանելով` պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն ասաց` նախաքննությունն ընթանում է բոլոր հնարավոր վարկածների շուրջ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG