Մատչելիության հղումներ

Վրաց պատրիարքը շնորհավորել է Պուտինին


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում, որի տեքստը հրապարակել է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը, Իլիա պատրիարքը, մասնավորապես, գրել է. - «Ռուսները եւ վրացիները միադավան ժողովուրդներ են, ինչը մերձեցնում է մեզ, սակայն ո՛չ Վրաստանը, ո՛չ մեր Եկեղեցին չեն համաձայնի մեր Հայրենիքի գրկից Աբխազիան եւ Ցխինվալիի տարածաշրջանը պոկելուն։ Չնայած բոլոր բարդություններին` ենթադրում ենք, որ լիովին հնարավոր է վերականգնել բարի փոխհարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե պատմական արդարությունը հաղթանակի։ Վստահ ենք, որ վաղ թե ուշ Վրաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, սակայն կցանկանայինք, որ դա լիներ Ձեր կառավարման օրոք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG