Մատչելիության հղումներ

Թուրքիան «ուշադրությամբ հետեւում է» Ղարաբաղի շուրջ զարգացումներին


«Հայաստանը, որը շատ տարիների ընթացքում, միջազգային իրավունքին հակառակ, շարունակում է Ադրբեջանի տարածքի օկուպացիան, պետք է ազատի դրանք», - Բաքվում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։

«Ղարաբաղը ադրբեջանական հող է, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեր ընդհանուր խնդիրն է», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Բոզդաղը։

Նա նշել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իրավիճակի զարգացմանը։

Թուրքիայի փոխվարչապետը այցի շրջանակներում հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG