Երեկ սիրիական Հոմս քաղաքում առնվազն 45 կին ու երեխա է սպանվել` երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերի հարձակումների հետեւանքով:
CNN-ը, վկայակոչելով քաղաքում գործող ընդդիմադիրների համակարգող հանձնաժողովի տվյալները, հաղորդում է նաեւ, որ կառավարական ուժերի գրոհները հիմնականում ուղղված են եղել Հոմսի Կարմ ալ-Զայթուն թաղամասին:
Տարբեր գնահատականներով, անցած մոտ մեկ տարվա ընթացքում Սիրիայում շարունակվող ժողովրդական հուզումների` Ասադին հավատարիմ զորամիավորումների կողմից ճնշման հետեւանքով սպանվել է մոտ 8 հազար մարդ: