Մատչելիության հղումներ

Այսօր կհանդիպեն Բաշար ալ-Ասադը եւ Քոֆի Անանը


ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի պատվիրակ Քոֆի Անանը այսօր կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Միեւնույն ժամանակ Արաբական լիգայի արտաքին գործերի նախարարները Կահիրեում բանակցություններ կվարեն իրենց ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը կրկնեց Ռուսաստանին ուղղված իր կոչը` ճգնաժամը լուծելու գործում կառուցողական դեր խաղալ: Քլինթոնը նաեւ կոչ արեց Սիրիայի բանակին կրակ չբացել սեփական ժողովրդի դեմ: Վերջին հաղորդումների համաձայն` Հոմս եւ Իդլիբ քաղաքներում 54 նոր զոհ է գրանցվել: Ուրբաթ օրը սիրիական բանակի առնվազն երեք գեներալներ փախել են հարեւան Թուրքիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG