Մատչելիության հղումներ

Երեք նախարարություններ նոր կառուցվելիք շենք կտեղափոխվեն


Գործադիրը այսօր անդրադարձել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող արդարադատության նախարարության նախկին շենքին (այնտեղ տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել) եւ այդ շենքի հարեւանությամբ գտնվող նախկին կաթսայատանը: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ այդ կառույցները պետք է քանդվեն եւ տեղում կառուցվելիք նոր շենք կտեղափոխվեն արտաքին գործերի, էներգետիկայի, տարածքային կառավարման նախարարությունները:

Վարչապետի թվարկած երեք նախարարություններն էլ գտնվում են մեկ շենքում` Հանրապետության հրապարակում: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով ԱԳՆ-ի շենքում նեղվածք է:

«Տպավորությունն այնպիսին է, որ շատ ընդարձակ շենք է, բայց իրականում շատ նեղվածք է, աշխատողների համար շատ դժվար է», - ասաց Քոչարյանը` հավելելով, թե տեղյակ չէ, թե ինչպիսին կլինի նախարարության ներկայիս շենքի հետագա ճակատագիրը:

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG