Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Զրուցակիցները անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի, եւ Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարության իրագործման ուղիներին:

Այդ առումով Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ ստանձնած պարտավորություններին:

Միջնորդները Բաքու են մեկնելու մարտի 5-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG