Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջիկայում կհրապարակի իր տարեկան զեկույցը


Առաջիկա շաբաթներին կհրապարակվի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 թվականի տարեկան զեկույցը։

Ինչպես հաղորդում են օմբուդսմենի աշխատակազմից, զեկույցում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները եւ թերացումները կներկայացվեն առանձին ոլորտների համար պատասխանատու 25 պետական մարմինների գործունեության համատեքստում` 14 նախարարություններ, 4 անկախ հանձնաժողովներ եւ 7 այլ պետական մարմիններ:

Հաղորդագրությունում նշված է, որ այսօր լրանում է որպես մարդու իրավունքների պաշտպան Անդրեասյանի պաշտոնավարման մեկ տարին, եւ օրենքի համաձայն` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում օմբուդսմենը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների խախտման մասին զեկույցը ներկայացնում է երկրի նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին եւ զանգվածային լրատվամիջոցներին:լուրեր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG